ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հետ համատեղ ստեղծելիք անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում պաղեստինյան ՖԱԹԱՀ շարժումն առաջադրել է Պաղեստինյան ինքնավարության գործող վարչապետ Սալամ Ֆայյադի թեկնածությունը:
ՀԱՄԱՍ-ն առայժմ իր թեկնածուն չի առաջադրել: Միաժամանակ արմատականները կարծում են, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը պետք է լինի Գազայի հատվածից, ոչ թե արեւմտյան ափից: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ շարժումը դեմ է հանդես գալու Ֆայյադի թեկնածությանը, գրում է Lenta.ru-ն:
Նշենք, որ ՖԱԹԱՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը 2011 թ. ապրիլին պայմանավորվել էին համատեղ կառավարություն ստեղծելու մասին: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` պետք է ստեղծվեր ընտրական հանձնաժողով` առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին հետեւելու համար: Ընտրությունները կանցկացվեն մինչեւ տարեվերջ:




























