Իտալիայում անցկացվում է  երկօրյա  համազգային հանրաքվե, որի հիմնական հարցը ատոմային էներգիայի զարգացման ծրագրի վերականգնման հնարավորությանն է վարաբերում:

Փորձագետները հանրաքվեն դիտում են որպես յուրատեսակ  «քննություն»  Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության համար:

Ներկայումս Իտալիայում գործող ատոմակայաններ չկան: Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո իտալացիները դեմ էին քվերակել երկրում ատոմային էներգայի զարգացմանը, եւ  1990թ. դադարեցվել էր վերջին միջուկային ռեակտորի աշխատանքը: 2008թ. Բեռլուսկոնիի կառավարությունն Իտալիայում ատոմակայանների փակումը «աղետ» էր համարել, սակայն ճոպանական դեպքերից հետո հասարակության մեջ կրկին քննարկումներ էին սկսվել այդ հարցի հետ կապված: