Մոսկվայի Թատերական հրապարկում անցկացվում է «ցասման օր» ակցիա, որին մասնակցում է մոտ 800 մարդ: Այդ մասին հայտնել է կազմակերպիչներից «Ձախ ճակատի» մամուլի քարտուղար Անաստասիա Ուդալցովան, գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով` մոսկովյան ոստիկանությունն արդեն 15 ակտիվիստի է ձերբակալել:
«Մարդիկ մետրոյի մոտ հավաքվում են առանց որեւէ պաստառի: Նրանք կարգախոսներ են վանկարկում: Մենք փորձում էինք ոստիկանության հետ պայմանավորվել, որ ոչ մի կարգախոս չենք հնչեցնի, ցուցապաստառներ չենք պարզի, պարզապես հանգիստ կշարժվենք դեպի նախագահի նստավայր»,-ասել է Ուդալցովան` ավելացնելով, որ երբ ոստիկանությունն արգելել է հրապարկից ուրիշ տեղ գնալ, իրենք սկսել են վանկարկել կարգախոսները եւ պարզել պաստառները:




























