Վերջին տվյալներով` Չինաստանի հարավային եւ կենտրոնական շրջաններում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների եւ փլուզումների զոհ է դարձել 94 մարդ, որից 78 –ը համարվում են անհետ կորած:
Ավելի վաղ հաղորդվում էր 34 զոհի մասին: Ավելի քան 60 հազ. մարդ տարհանվել է: Հեղեղումներից ընդհանուր առմամբ տուժել է 8,5 մլն մարդ:
Սողանքներ եւ փլուզումներ նկատվել են 13 նահանգում: Ամենաշատ զոհերն արձանագրվել են Սյաննին քաղաքում, որտեղ ջրի մակարդակը բարձրացել է 2մ, եւ Յուեյան քաղաքում:




























