Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով քարտուղար Ջեյք Սալիվանը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է հաղորդակցվել Իրանի հետ բերման ենթարկված ամերիկացի քաղաքացիների հարցով, հաղորդում է Reuters-ը:

Վերջին տարիներին Իրանը ձերբակալել է երկքաղաքացիություն ունեցող տասնյակ անձանց, այդ թվում՝ մի քանի ամերկացու լրտեսության մեղադրանքով:

«Մենք սկսել ենք շփվել իրանցիների հետ այդ հարցի շուրջ»,-ասել է Սալիվանը:

Սալիվանը հավելել է, որ Բայդենը լի է վճռականության Իրանին խոչընդոտել միջուկային զենք ստեղծելու հարցում, եւ որ դիվանագիտությունը դա անելու լավագույն միջոցն է:

ԱՄՆ-ը հայտարարել է անցած շաբաթ, որ նրանք պատրաստ են բանակցել Իրանի հետ երկու երկրներին 2015 թվականի միջուկային գործարքի շուրջ վերադարձնելու ուղղությամբ, որից հրաժարվել էր Դոնալդ Թրամփը:

«Իրանը դեռեւս չի պատասխանել»,-ասել է Սալիվանը: