«ВКонтакте» սոցիալական ցանցից օգտվողներն այլեւս չեն կարող թաքցնել բոլոր ընկերների ցուցակը: Ինչպես նշել է ցանցի ղեկավար Պավել Դուրովը, հիմա օգտվողը կարող է միայն մի քանի մարդու թաքցնել ամբողջ ցուցակից:  Օգտվողը միայն 15 «գաղտնի»  ընկեր կարող է ունենալ:

«Սոցիալական ցանցի հիմնական գործառույթներից մեկը նոր կապերի հաստատումն է: Գաղտնիությունը խանգարում է դրան», - փոփոխությունները մեկնաբանել է «ВКонтакте» -ի մամլո ծառայության ղեկավարը, գրում է  «ՌԻԱ Նովոստին»: