Թուրքիայում ընթացքող խորհրդարանական ընտրությունները նախատեսվածի պես արեւելյան 32 նահանգներում ավարտվեցին ժամը 16:00-ին:
Մնացած նահանգներում ընտրությունները կավարտվեն 17:00-ին, քանի որ այդ նահանգներում 1 ժամ ուշ են սկսվել քվեարկությունները:
Նշենք, որ ընտրությունների ընթացքում 1 հոգի մահացել է քվեատուփի մոտ` սրտի կաթվածից: Ընտրությունների ընթացքում ձերբակալվել են մի շարք անձիք, որոնց մոտ հայտնաբերվել են տարբեր կուսակցությունների օգտին քվեարկած կեղծ քվեաթերթիկներ:
Թուրքիայի մի քանի գյուղեր ընդհանրապես չեն գնացել ընտրության` բողոքելով, որ իշխանությունը չի կատարել իր տված խոստումները:
Կան տեղեկություններ` տարբեր վայրերում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց դեմ ոտնձգությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ:




























