Սոմալեցի ծովահենները ռեկորդային`  12 մլն դոլար փրկագնի դիմաց ազատ են արձակել քուվեյթական լցանավը: Բաց են թողնվել նաեւ անձնակազմի 29 անդամները, որոնք  ավելի քան երկու ամիս որպես պատանդ էին պահվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սուդանից Սինգապուր ուղեւորվող  105  հազ. տոննա տարողությամբ «Զիրկո» լցանավը գրավվել էր դեռ մարտի 28-ին: