ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատեր Լեոնիդ Նեվզլինը, ով Ռուսաստանում հեռակա դատապարտվել էր ցմահ ազտազրկման, 41 մլն դոլարով գնել է իսրայելական Haaretz թերթի բաժնետոմսերի 20% -ը:
Հրատարակության հիմնադիրները` Շոկենների ընտանիքը, տնօրինում է ակցիաների 60%-ը, եւս 20%-ը պատկանում է գերմանական DuMont Schauberg հրատարակությանը, գրում է Gazeta.ru-ն:
Նեվզիլինը բնակվում է Իսրայելում 2003թ-ից:
Մոսկվայի դատարանը 2008թ-ին նրան մեղավոր էր ճանաչել սպանության եւ մահափորձի կազմակերպման մեջ: Թել Ավիվը մեղադրանքն ապացուցված չէր համարել եւ հրաժարվել էր գործարարին էքստրադիցիայի ենթարկել:




























