Facebook-ը սկսել է արգելափակել կորոնավիրուսի դեմ պատվաստման օգտակարության եւ անհրաժեշտության մասին տեղեկությունները, հայտնում է Politico պարբերականը:

Արգելափակման պատճառը սոցցանցում քաղաքական գովազդի եւ դրա հետ կապված ալգորիթմների արգելքն է:

Որպես ոչ տեղին են նշվել ավելի քան 110 խմբակցություններում գովազդային գրառումները: Մասնավորապես՝ սոցցանցը հեռացրել է պատվաստանյութի ազդեցության մեխանիզմների եւ պատվաստման կետերի տեղակայման մասին տեղեկությունները:

Facebook-ում ընդունել են խնդրի առկայությունը եւ հավաստիացրել, որ սկսել են արգելափակված գովազդն աստիճանաբար վերականգնել: