Երեւանում հունիսի 11-ին ժամը 16:20-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյանի եւ Տաշքենդի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել 25-ամյա Միքայել Մենեմշյանի վարած Lexus RX-330 մակնիշի 70 ՕՕ 060 համարանիշի եւ 29-ամյա Արթուր Համբարձումյանի վարած Opel Vectra մակնիշի 10 ՕՏ 395 համարանիշի եւ 28-ամյա Արտակ Սիրականյանի վարած Nissan մակնիշի 274 ՏԼ 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Nissan վարորդին ու նրա ուղեւոր 27-ամյա Հասմիկ Այվազյանին վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի