Մենք կիսում ենք մեր քաղաքացիների զայրույթը, իրենք ունեն պատճառ այդպես մտածելու, բայց նաեւ ասել ենք, որ սա հետեւողական, աննահանջ պայքարի արդյունքում պետք է հասնենք այս չարիքի իշխանության հեռացմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ շտերը կոչ են անում կտրուկ քայլերի դիմել եւ արագ հեռացնել իշխանություններին:

«Ժամկետ չենք սահմանում, բայց այդ ժամանակը հեռու չի»,-վստահեցրեց նա:

Իշխան Սաղաթելյանը նաեւ վստահություն հայտնեց, որ եթե շարժման առաջնորդներին բոլորին ձերբակալեն, ժողովրքի քանակը կկրկնապատկվի, որովհետեւ երկրում բռնապետություն հաստատելով հնարավոր չի պահել իշխանությունը:

«Վարչապետի աթոռը զավծաթ մարդն իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդական հեքիաթների բոլոր բացասական եւ ծիծաղելի կերպարներին միաժամանակ: Օրինակ՝ «Ձախորդ Փանոս», «Քաջ Նազար», «Անբան հուռի», «Սուտլիկ որսկան»: Սա ողբերգություն է»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Հարցին, թե որտեղ է սա սահմանը, երբ արդեն պարզ կլինի, որ պլան Ա-ն չի գործում պետք է անցնել պլան Բ-ին, այսինքն ապստամբության, նա պատասխանեց, որ դա ընթացքը ցույց կտա. «Ա-ից, Բ-ից հետո մի հատ էլ պլան Դ կա: Մենք ունենք սրան հեռացնելու ծրագիրը մեր ժողովրդի հետ: մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով: