ԱՄՆ-ը կձգտի ամրապնդել եւ ընդլայնել համաշխարհային տերությունների եւ Իրանի միջեւ միջուկային ծրագիրը զսպելու մասին համաձայնագիրը:

«Դաշնակիցների եւ գործընկերների հետ աշխատելով՝ մենք նաեւ ձգտելու ենք ընդլայնել եւ ամրապնդել ԳՀՀԾ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) եւ լուծել այլ խնդիրներ, այդ թվում՝ տարածաշրջանային ապակայունացնող վարքագիծը եւ բալիստիկ հրթիռների մշակումն ու տարածումը... Իրանը պետք է պահպանի ԱԷՄԳ-ի հետ երաշխիքային համաձայնագրերը եւ միջազգային պարտավորությունները»,- ասել է նա:

ԱԷՄԳ-ը կիրակի օրը հաղորդել է, որ Իրանի հետ գործարք է կնքել, որպեսզի մեղմացնի այն քայլերը, որ Թեհրանը մտադիր է կատարել այս շաբաթ, ներառյալ չնախատեսված ստուգումների դադարեցումը, ընդ որում՝ երկու կողմերը համաձայնել են պահպանել «անհրաժեշտ» դիտարկումը մինչեւ երեք ամիս:

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել այն, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա: Դիվանագիտությունն այս նպատակին հասնելու լավագույն միջոցն է»,- ասել է Բլինքենը: Նախագահ Ջո Բայդենը նախկինում ասել էր, որ եթե Իրանը վերադառնա 2015-ի գործարքի «խիստ պահպանմանը», իր վարչակազմն էլ նույնը կանի, հիշեցրել է նա: