Բարաք Օբամայի վարչակազմն  աշխատում է «ստվերային համացանցի» եւ բջջային կապի  «ստվերային» համակարգի ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել այն երկրներում, որտեղ իշխանությունները պատկանում են  ռեպրեսիվ ռեժիմներին, գրում է New York Times-ը:

Նախագիծը մշակվում է ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի միջոցով, որի ծավալը  2 մլն դոլար է: Նախագծի որոշ մանրամասներ դեռեւս մշակման փուլում են, իսկ դրա ստեղծման մեջ օգտագործվող այլ բաղադրիչներ ու մշակումներ վաղուց լայնորեն կիառվում են հաքերների կողմից:

Նշվում է, որ այն երկրներում, որտեղ փորձ է արվում խափանել կապն արտաքին աշխարհի հետ, մուտքը համացանց հնարավոր կլինի ապահովել այսպես կոչված «ճամպրուկային համացանցի» միջոցով:  Հեռահաղորդակացական շրջափակումը վերացնելու համար բավական է ճամպրուկն ուղարկել տվյալ երկիր:

Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա «ստվերային» կապը, ըստ էության, արդեն գործում է Աֆղանստանում:  Այս նախագծի վրա Պենտագոնն ու Պետքարտուղարությունը ծախսել են առնվազն  50 մլն դոլար: