Թեհրանում հունիսի 12 -ին` նախագահ Ահմադինեժադի վերընտրության երկրորդ տարելիցի կապակցությամբ հազարավոր մարդիկ դուրս են եկել «լռության երթի»:

Բողոքի ակցիան խաղաղ է անցել, սակայն որոշ մասնակիցներ ձերբակալվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կազմակերպիչներն ընդդիմադիր կայքերում հայտարարել էին, որ երթի անցկացումն անհրաժեշտ էր ցույց տալու, որ «կանաչ շարժումը» դեռեւս չի մահացել:

Ի դեպ, հունիսի 12 –ին բանտում մահացել է հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Ռեզա Սաբերը, ով ձերբակալվել էր երկու տարի առաջ` ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար: