Իրանի բանտում 10-օրյա հացադուլից հետո, ինֆարկտից մահացել է հայտնի լրագրողը եւ իրավապաշտպան Ռեզա Խոդա Սաբերը: Նա կալանավորվել էր 2 տարի առաջ եւ դատապարտվել հակակառավարական ցույցերին մասնակցելու համար:
Այն ժամանակ` 2009-ի հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, անվտանգության ուժերը դաժանաբար ճնշել էին ընտրությունները կեղծելու դեմ տեղի ունեցած համաժողովրդական բողոքի ակցիաները:
Վերջին օրերին 50-ամյա Սաբերը հացադուլ էր հայտարարել, բողոքելով անվտանգության ուժերի գործողությունների դեմ, որի հետեւանքով մահացել էր (նույնպես ինֆարկտից) կին իրավապաշտպան Խալեհ Սաբահին: Բանտի պահապանները թույլ էին տվել նրան մասնակցել հոր թաղմանը, սակայն հենց նույն օրը իրավապաշտպանը մահացել էր:




























