Իրանի զինվորականները հայտարարել են նոր հակաօդային հրթիռների հաջող փորձարկումների մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով Իրանի պետական հեռուստաընկերությունը:
«Մերսադ» եւ «Շահին» հրթիռների երկու մոդիֆիկացիաները խոցել են նախանշված թիրախները, ասված է իրանական բանակի գեներալ Ֆարզադ Իսմաիլիի հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով, հրթիռները կառուցվել են իրանական պաշտպանական-արդյունաբերական համալիրի կողմից եւ պաշտոնապես դրվել են սպառազինության:
Ապրիլին իշխանությունները հայտարարել են նոր սերնդի զենիթային հրթիռների զանգվածային արտադրության մասին:




























