Բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները շրջում են ԵՊՀ-ի մասնաշենքերում եւ վանկարկում «Առանց Նիկոլ Հայաստան», «ուսանող, միացիր»:

Նրանք մտնում էին լսարանները, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում, ու կոչ անում բոլորին դուրս գա, միանալ իրենց պայքարին:

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը եւս կոչ արեց միանալ պայքարին՝ նշելով, որ նաեւ դրանով պետք է կրթել արժանապատիվ քաղաքացիներ:

«Դուք որպես մեզ կրթած դասախոսներ, դուրս եկեք այս դավաճանների դեմ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները միջանցքում հանդիպեցին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին: Մասնակիցներից մեկը՝ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով նրան ասաց. «Ի՞նչ իմաստ ունի ձեր արած գործը, երբ որ Հայաստանում դավաճանական իշխանություններ են: Ի՞նչ է նշանակում՝ ես իմ գործն եմ անում: Հիմա մեր բոլորի գործը պետության պաշտպնությունը չի՞: Թող ոչ ոք չմտածի, որ այստեղ հավաքվածները պարապ են, գործ չունեն»:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ինքն իր կարծիքը հայտնել է նոյեմբերի 20-ին, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա. «Բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել, հիմա դուք դա եք անում»: