ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս տարվա վերջին կփորձի հասնել անդամակցությանը ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով Խորհրդում, իսկ մինչ այդ որպես ակտիվ դիտորդ կմնա եւ կարտահայտվի աշխարհում կատարված խախտումների մասին, փոխանցում է Reuters-ը:
Խորհրդին ուղղված տեսաուղերձում Բլինքենն ասել է, որ Ջո Բայդենի վարչակազմը կաշխատի վերացնել այն, ինչը նա Ժնեւի ֆորումի «անհամաչափ կենտրոնացում» անվանեց իր դաշնակից Իսրայելի վրա:
«Մենք խոնարհաբար խնդրում ենք աջակցել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին այդ մարմին վերադառնալու մեր ջանքերում»,- ասել է նա:



























