Առանձին երկրներում համավարակի ընթացքում կիբերհանցագործությունների աճը 90 տոկոսի է հասել, առաջիկա տարում ՀԱՊԿ երկրները պետք է ուժեղացնեն համակարգումը համացանցի անվտանգության եւ կարգավորման ոլորտում, նշել է ՀԱՊԿ ԽՎ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անատոլի Վիբորնին:
Այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք մենք նախկինում ենթադրում էինք, այսօչ ավելի ու ավելի են բարդանում եւ իրենց դեմ պայքարի նոր մեթոդների մշակում են պահանջում, նշել է նա, փոխանցում է Sputnik-ը:
«Կիբերբուլինգը, օրինակ, հենց այն դեպքն է, երբ համացանցային տարածքի միջոցով, թվային տեխնոլոգիաների եւ նոր հնարավորությունների կիրառմամբ կարող ես ազդել հոգեբանության վրա, հատկապես` աճող սերնդի: Սակայն սա ոչ թե մի, այլ մեր բոլոր պետությունների խնդիրն է»,- ասել է Վիբորնին:
«Հաշվի առնելով այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց արդեն բախվում են կամ կարող են բախվել ՀԱՊԿ անդամ երկրներն առաջիկայում (իսկ դա ՆԱՏՕ-ի գործունեությունն է Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների մոտ, պատժամիջոցների քաղաքականությունը եւ ընդհանուր առմամբ լարվածության աճը միջազգային ասպարեզում)` այժմ օրենսդրության կատարելագործման հզոր պահանջ է ձեւավորվել, կարծում է բանախոսը: Ընդ որում, օրենսդրական նորարարությունները պետք է «գերազանցեն պաշտպանական օրակարգը, երբ մենք ընդամենը արձագանքում ենք որոշակի փաստերի»,- ասել է նա:
Վիբորնու խոսքով` համավարակի ընթացքում կյանքի շատ ասպեկտներ օնլայն ձեւաչափ տեղափոխվեցին` «համապատասխանաբար, մենք նա հանցագործության աճ տեսանք, որոշ պետություններում համացանցում եւ թվային տեխնոլոգիաներում այն 90 տոկոսի հասավ»: «ՀԱՊԿ երկրների անվտանգության հիմնական մարտահրավերն այժմ օտարերկրյա պետությունների գործունեությունն է, պայքարի նախապատրաստումն ու վարումը տեղեկատվական տարածքում, քանի որ հիմնական եւ առանցքային խնդիրն ուղեղի համար պատերազմն է տեղեկատվական դաշտում: Ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՊՀ երկրներում տաղանդավոր մարդիկ եւ հիանալի երիտասարդություն կա: Ուստի պայքարը նրանց համար, հոգեբանական եւ մտավոր ազդեցությունը կարեւոր են մեր, այսպես կոչված, «ընկերների» համար»,- ասել է Վիբորնին:
Արտաքին խաղացողների համար չափազանց կարեւոր նպատակ է ներքաղաքական եւ սոցիալական մթնոլորտի ապակայունացումն ՀԱՊԿ երկրներում, իսկ կիբերհարձակումների սպառնալիքը մեծանում է 5-րդ սերնդի բջջային ցանցերի տարածմանւ զուգահեռ:




























