Տեղեկատվական անվտանգության 7-րդ Եվրասիական ֆորումը` «Ինֆոֆորում-Եվրասիան» կայացել է Մոսկվայում` հունիսի 9-10-ին:

Ֆորումի կազմակերպիչների մեջ են Ռուսաստանի ԱԳՆ-ն, կապի եւ հաղորդակցության նախարարությունը, ՌԴ Անվտանգության խորհուրդը, ԱՊՀ մի շարք ինտեգրացիոն կառույցներ: Ֆորումին մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

Ավելի քան 400 փորձագետներ տարբեր երկրներից քննարկել են տեղեկատվական անվտանգության եւ փոխգործակցության ասպեկտները: