Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Հինգշաբթի լրագրողներին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել, եւ սկսվեց ճգնաժամի կարգավորման գործընթացը: «Գործոնը, որը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա, Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության խորացումն է»,- ասել է Սիդորովը:

Նա նշել է, որ 2020-ին Բրյուսելում Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումներից հետո լրացվեց ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների այսպես կոչված նշանակալի փաթեթը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց` ավելացնել մարտական ​​պատրաստության միջոցառումների քանակը, դաշինքի նավերի` վրացական նավահանգիստներ այցելությունների թիվը եւ Թբիլիսիին ֆինանսական օգնության ծավալը 2021 թվականին` Վրաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար:

«Դիտարկվում է նաեւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման հարցը, այդ թվում` հանրապետության եւ Սեւ ծովի օդային տարածքի վերահսկողությունն ապահովելու համար»,- շեշտել է Սիդորովը:

«Նշված ռազմական գործունեությունը կնպաստի լարվածության պահպանմանը Կովկասում եւ տարածաշրջանային անվտանգության մակարդակի նվազմանը»,- հավելել է նա: