Զինվորականներին ձերբակալել ցանկացողները կապկպված կբերվեն հրապարակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ելույթ ունենալով ռուսերենով:

Նրա խոսքով՝ տեղեկություն է ստացվել, թե ինչ-որ զինված խմբեր ցանկանում են ձերբակալություններ իրականացնել Գլխավոր շտաբում: «Չգիտեմ, թե ինչ հիմարներ պետք է լինեն, որ որոշեն զինվորականների ձերբակալել: Նրանք կգնան այնտեղ եւ նրանց կապկպած կբերեն հրապարակ: Ուրիշ ոչինչ չի լինի»,-նշեց Խաչատուրովը:

Նա պարզաբանեց, որ չէր գնում հանրահավաքների, քանի որ անհարմար էր զգում բանակի պասիվության պատճառով: «Իսկ այսօր ուրախ եմ, քանի որ ի վերջո մեր բանակն արթնացավ, արթնացավ եւ որոշում կայացրեց»,-եզրափակեց Խաչատուրովը: