ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝  ժամը 17:30-ին խորհրդի նիստ, իսկ 18։00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Օրակարգում երկու հարց է՝ արտակարգ դրության չեղարկում եւ երկրում ստեղծված իրավիճակի քննարկում։ 

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում չեն, նրանք միացել են Նիկոլ Փաշինյանի կոչին և գնացել են Ազատության հրապարակ։