Եվրամիությունը շատ ուշադիր հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք խնդրում ենք բոլոր մասնակիցներին հանգստություն պահպանել եւ խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրման: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:
«Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին խիստ համապատասխան: Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ զինված ուժերը «չեզոքություն են պահպանում քաղաքական հարցերում եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ»:
Ժողովրդավարական եւ սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն լուծել իր առջեւ ծառացած խնդիրները»:





























