ԱՄՆ-ը զսպվածության կոչ է անում Հայաստանի բոլոր կողմերին եւ կարծում է, որ զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել սրման, ինչպես նաեւ խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքը, որ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը»,- ասել է նա:

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել այն մասին, թե արդյոք Հայաստանում իրադարձությունները կհամարի հեղաշրջման փորձ թե ոչ: