Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնելու է Ղազախստան` մասնակցելու Համագործակցության Շանհայյան կազմակերպության նիստին:
Ներկայումս Իրանը ՇՀԿ-ում ունի դիտորդի եւ մշտական անդամության հայցվորի կարգավիճակ, հաղորդում է FarsNews-ը:
Սպասվում է, որ այցի ընթացքում Ահմադինեժադը կհանդիպի Նուրսուլթան Նազարբաեւի, նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Չինաստանի նախագահ Հու Ցզին Թաոյի հետ:
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն ասել է, որ «գագաթաժողովի ժամանակ կայանալու են Ռուսաստանի նախագահի հանդիպումները ՀՇԿ անդամ պետությունների, նաեւ դիտորդ երկրների ղեկավարների հետ»: «Չենք բացառում նաեւ հանդիպումը Ահմադինեժադի հետ»- ասել է Պրիխոդկոն:
Հունիսի 15-ին Աստանայում կայանալու է ՀՇԿ անդամ պետությունների խորհրդի հոբելյանական նիստը: ՀԺԿ անդամ են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, դիտորդներ են Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը:




























