Հարբած վարորդը ոստիկանին ման է տվել իր մեքենայի կապոտին Ստամբուլում:

Հոլիվուդյան ֆիլմի սյուժե հիշեցնող կադրերն արձանագրել են արտաքին տեսադիտման սարքերը: Ոստիկանը փորձել է կանգնեցնել մեքենան, որը վարորդը, ենթադրաբար հարբած է եղել: Բայց կանգնելու փոխարեն օրինազանցը շարունակել է ընթացքն ու հարվածով ոստիկանին փռել մեքենայի վրա: Վերջինս հասցրել է բռնվել դիմապակու լվացման ձողերից:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, ոստիկանը մոտ երեք կմ երթեւեկել է մեքենայի կապոտին, նախքան այն կանգնեցրել են: Օրինազանցին ուղարկել են մեկուսարան, իսկ ոստիկանին` բուժկետ, գրում է Onliner.by-ը: