Բաղրամյան պողոտայում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Դրանից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 15-ին հանրահավաք հրավիրեց, որից հետո երթով եկան Բաղրամյան պողոտա եւ փակեցին այն: Ցուցարարները վրաններ, վառարաններ տեղադրեցին եւ գիշերեցին այստեղ:

Շարժման ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն հեռանալու, մինչեւ վարչապետի հրժարականի հարցը չլուծեն: