ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Հայաստանի վարչապետին առնընթեր սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը քննարկել են Ռուսաստանում հայկական համայնքի եւ հանրապետությունում ռուս հայրենակիցների գործերի վիճակը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ռուս-հայկական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ՝ շեշտադրում կատարելով Ռուսաստանում հայ համայնքի եւ Հայաստանում ռուս հայրենակիցների վիճակի վրա: