Հարավային Կորեայի Սունչոնյան ազգային համալսարանի նախագահ, գյուղատնտեսության նախկին նախագահ Լիմ Սան Գյուին մեռած են գտել իր մեքենայում` ընտանեկան գերեզմանոցի մոտ, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանությունը կասկածում է, որ պաշտոնյան ինքնասպան է եղել: Նրան կասկածում էին կաշառակերության մեջ:

Իրավապահների տվյալներով, Լիմ Սան Գյուն մահացել է թունավոր ծխից:

Նա նաեւ գրառում է թողել, որտեղ հերքել է, թե գումար է վերցրել տեղացի գործարարից պայմանագրի հարցում օգնություն ցուցաբերելու հարցում:

2009թ. ժայռից նետվելու միջոցով ինքնասպան էր եղել նախագահ Նո Մու Հենը, ում եւս կասկածում էին կոռուպցիայի մեջ: