Արաբական Միացյալ Էմիրությունները հանդես է եկել Սաուդյան Արաբիայի աջակցությամբ՝ կապված ամերիկյան հետախուզաության զեկույցի հետ այն մասին, որ Էր Ռիադի գահաժառանգ արքայազնը հավանություն է տվել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին բռնելուն կամ սպանելուն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սաուդյան WAM լրատվական գործակալությանը:
ԱՄԷ-ի ԱԳ նախարարությունը «իր վստահությունն ու աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի դատական որոշումներին, որոնք հաստատում են թագավորության հանձնառությունը օրենքի թափանցիկ եւ անաչառ կատարամանը եւ պատասխանատվության ենթարկելուն բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այդ գործին», նշում է WAM-ը:
Ջո Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով Սաուդյան Արաբիայի քաղաքացիների դեմ պատժամիջոցների եւ մուտքի վիզա տրամադրելու արգելքի մասին, բայց պատժամիջոցներ չէր սահմանել իր՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի դեմ:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են Խաշոգջիի սպանությանը գահաժառանգ արքայազնի մասնակցությունը:



























