2011 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների վնասման հետեւանքով, մի շարք տնտեսություններ հայտնվել են դժվարին իրավիճակում:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության համակարգում ստեղծված «ՀՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» նպատակը հանրապետության առավել անապահով, ինչպես նաեւ բնության պատճառած վնասների հետեւանքով ծանր իրավիճակում հայտնված տնտեսություններին օժանդակություն տրամադրելն է: