Penny Lane Realty ընկերությունը, վկայակոչելով Եվրոպական հիփոթեքային ֆեդերացիան, կազմել է 60 երկրների վարկանիշը` հիփոթեքային վարկի թանկությամբ:
Վարկանիշի առաջին տասնյակում եվրոպական երկրներն են: Ամենաէժան հիփոթեքային վարկը Դանիայում է: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,36 տոկոս: Վերջին արդյունքում սպառողը պետք է վերադարձնի ընդամենը գումարի 114 տոկոսը:
Ըստ վարկանիշային աղյուսակի, Թուրքիայում հիփոթեքային վարկի տոկոսը 6,8 է, Ռուսաստանում ու Հայաստանում` 15,9, Ուկրաինայում` 16,3, Ադրբեջանը` 16,9 տոկոս:
Վրաստանը վարկանիշում չկա, սակայն հիփոթեքի մոտավոր տոկոսադրույքը այնտեղ կազմում է 15 տոկոս:




























