«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հունիսի 12-ին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային եւ քննարկել Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ու ներքաղաքական զարգացումները:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է նաեւ համակարգային բարեփոխումներին ու սահմանադրական փոփոխությունների հրամայականին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հունիսի 11-ին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել էր ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչեկին:

Միրոսլավ Լայչեկի խնդրանքով ներկայացվել է «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությունը, ԼՂՀ-ը ճանաչելու հիմնավորումները, ինչպես նաեւ` կուսակցության վերաբերմունքն ու մոտեցումները «Մադրիդյան առաջարկների», համաեվրոպական կուսակցական ընտանիքներին ՀՀ քաղաքական ուժերի անդամակցությանը, ներքաղաքական գործընթացների ու գալիք ընտրություների վերաբերյալ: