Թուրքական TRT հեռուստաընկերությունը սկսել է եթեր հեռարձակել ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչպես նաեւ իր կայքէջում բացել է հայերեն լեզվով բաժին, որտեղ քաղաքական եւ մշակութային լուրեր է զետեղել։

TRT-ն Թուրքիայի խոշորագույն հեռուստաընկերությունն է: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ Երեւանում է գտնվում թուրքական TRT հեռուստաընկերության նկարահանող խումբը եւ ուղիղ եթերով միացումներ էր իրականացնում: