Գերմանիան ճանաչել է Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը որպես Լիբիայի ժողովրդի «միակ օրինական ներկայացուցչի»: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Գերմանիայի կողմից խորհրդի ճանաչման մասին հայտնել են ապստամբների ներկայացուցիչները, ովքեր այսօր հանդիպել են Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի հետ: Վերջինս կարճ այցով ժամանել էր Բենղազի: Նշենք, որ լիբիացի ապստամբներին ճանաչել են նաեւ Արաբական միացյալ Էմիրությունները, Ֆրանսիան, Իսպանիան, մի շարք այլ եվրոպական երկրներ:

Լիբիայում է այժմ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը: