Պարզվել են Սիրիայում լեսբուհի բլոգեր Ամինա Արաֆի առեւանգման մանրամասները:

Սոցիալական ցանցերում առեւանգման մասին լուրերից հետո խմբեր ստեղծվեցին, որոնք պահանջում էին Ասադի ռեժիմը քննադատող աղջկա ազատումը:

Հանելուկը բացահայտվեց այսօր`հունիսի 13-ին: Պարզվել է, որ ոչ մի Ամինա Արաֆ էլ չկա: Փոխարենը կա ոմն Թոմ ՄքՄասթեր, ով բնակվում է Ստամբուլում:

Հենց նա է չորս ամիս առաջ ինտերնետում բլոգ բացել «A Gay Girl in Damascus» անունով, որտեղ պատմում էր, թե ինչպես են Սիրիայում նեղում 35-ամյա լեսբուհի Ամինային:

«Ես ներողություն եմ խնդրում միստիֆիկացիայի համար»,- բլոգում գրել է ՄքՄասթերը, բայց հավելել, թե խնդիրները, որ բարձրացրել է, իրական են, հաղորդում է MIGnews.com-ը: