Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական կայքը դադարեցրել է աշխատանքը` դառնալով DdoS գրոհի զոհ, հաղորդում է Lenta.ru-ն:
Twiteer-ում հաքերներն իրենց գործողությունները բացատրում են նրանով, որ Լուկաշենկոն «երկրի հերն անիծել է»:
Տեղեկատվության համաձայն, Լուկաշենկոյի կայքի վրա գրոհի մասին Twitter-ի միջոցով հաղորդվել էր հունիսի 10-ին:
Հունիսի 13-ին Երեւանի ժամանակով 16:00-ի սահմաններում հաքերներն իրագործել էին իրենց զգուշացումը: Այսօր` հունիսի 13-ի ժամը 18:30-ի սահմաններում Բելառուսի նախագահի կայքը չէր բացվում:
Ավելի վաղ, նմանատիպ հարձակման էր ենթարկվել նաեւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության, նաեւ ազգայնականների ինտերնետային ռեսուրսները:




























