Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաբին հունիսի 13-ին հայտարարել է նոր կառավարության կազմը, որում հիմնական մասը կազմում են Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» խմբավորման անդամները:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հունվարին հանձնարարել է Միքաթիին ձեւավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ «Հըզբոլլահը» դաշնակիցների հետ ստիպեց հրաժարական տալ Սաադ Հարիրիի կառավարությանը հրաժարական տալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հարիրին պահանջում էր միջազգային հետաքննություն անցկացնել իր հոր` նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության փաստով: ՄԱԿ-ի փորձագետները սպանության մեջ կասկածում են «Հըզբոլլահին»:




























