Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. «Այս պահին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակութի պալատի մոտից, վարչական ռեսուրսի կիրառմամբ, մարդկանց ավտոբուսներն ու գազելներն են նստեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերելու համար»։

Նշենք, որ տելեգրամյան ալիքը հայտնել է նաեւ այն մասին, որ Սուրեն Պապիկյանի հայրն այս պահին Ստեփանավանից ավտոբուսներով մարդիկ է բերում Փաշինյանի հանրահավաքի համար։

«Ավելի վաղ հայտնել էինք, որ Պապիկյանի հայրը իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանեջել է կամ անմիջապես վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի վաղվա հանրահավաքին»,- նշել է տելեգրամյան ալիքը։