Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները քիչ առաջ դուրս եկան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի շենքից։
Նշենք, որ նրանք իրազեկման ակցիա էին իրականացնում թաղապետարանում։ Ակցիայի մասնակիցները հորդորում էին՝ չմասնակցել Փաշինյանի կազմակերպած այսօրվա հանրահավաքին։
Մինչեւ Բաղրամյան պողոտա հասնելը քաղաքացիները ակցիա իրականացրին նաև ՊՎԾ-ի մոտ։ Նրանք նշեցին, թե տեղեկություններ ունեն, որ ծառայությունում աշխատակիցներին ստիպում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։
Ակցիայի մասնակիցներն այս պահին երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, «Հայրենիքի փրկության շարժման» անդամները նստացույց են անում, նրանց վրաններ ու վառարաններ են տեղադրել եւ գիշերում են այնտեղ։
Հիշեցնեն, որ Բաղրամյան պողոտայում այսօր շարժման անդամները հանրավահաք են անցկացնելու։











