Եվրոպացի ավելի քան 400 քաղաքական գործիչներ կոչ են անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի կողմից Արեւմտյան ափի «փաստացի անեքսիայի» դեմ, հաղորդում է AFP-ը:

Եվրոպացի քաղաքական գործիչների նամակում, որը հասցեագրված է արտաքին գործերի եվրոպացի նախարարին եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին, նշվում է, որ «Բայդենի վարչակազմը հնարավորություն է տալիս շտկելու մերձավորարեւելյան դիվանագիտության կուրսը»:

Իսրայելի կողմից Արեւմտյան ափի օկուպացիան սկսվել է 1967 թվականին 6-օրյա պատերազմից հետո, որի արդյունքում Իսրայելը հսկողություն սահմանեց Արեւելյան Երուսաղեմի նկատմամբ, որը նա ավելի ուշ անեքսիայի ենթարկեց:

Եվրամիությունը պնդում է, որ ցանկացած իսրայելապաղեստինյան խաղաղ համաձայնագիր պետք է հիմնված լինի մինչեւ 1967 թվականը Իսրայելի սահմանների վրա, պայման, որը մերժում է իսրայելական քաղաքական էլիտայի մեծ մասը:

Նամակում նաեւ նշվում է, որ Գազան նախկին պես ցանկացած պահի գտնվում է բռնկման սպառնալիքի տակ: «Պաղեստինցիների հաշտեցումն ու Պաղեստինի ողջ տարածքում ընտրությունները կենսական կարեւորություն ունեն, այդ թվում՝ Գազայի մեկուսացումը դադարեցնելու համար»,-ասվում է նամակում: