Հարազատ մորը դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 22-ամյա երիտասարդին տեղափոխել են Նուբարաշեն հոգեբուժական հիվանդանոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանի ուղեկցությամբ, ՀՀ առողջապահության «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդանի բնակիչ 22-ամյա Սարո Խաչատրյանը:

Քննիչի որոշմամբ, Սարո Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 302 շենքի 8-րդ հարկում հունիսի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում մի երիտասարդ դանակի 4-8 հարված էր հասցրել հարազատ մորը: Այդ երիտասարդը 22-ամյա Սարո Խաչատրյանն է, իսկ մայրը 49-ամյա Կարինե Կոստանդյանը:

Մայրը վիրավոր վիճակում 8-րդ հարկից ոտքով իջել է մինչեւ առաջին հարկ եւ ամբողջ աստիճանավարդակն արյունոտ է: 49-ամյա կինը վնասվածքներն ստացել էր հիմնականում թեւերի եւ կրծքավանդակի մասում:

Ոստիկության բաժին բերված երիտասարդի վերնաշապիկի վրա տեսանելի էին արյան հետքերը: Դանակի մի քանի հարված ստացած մայրը տեղափոխվել էր Հրազդանի հիվանդանոց:

Լուսանկարները   եւ   տեսանյութը ՝  Գագիկ   Շամշյանի