Ռուսաստանը հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից: ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ-ն մտադիր է հրաժարվել համալսարանի գործունեության պայմանների մասին ՌԴ եւ ՀՀ կառավարությունների ստորագրած համաձայնագրից»,-ասված է փաստաթղթում: