Ինդոնեզական Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հունիսի 13-ի երեկոյան 6,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով օդերեւութաբանության, կլիմատոլոգիայի եւ երկրաֆիզկայի ազգային վարչությունը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տախունա քաղաքից 178 կմ դեպի հարավ-արեւելք, Սանգիխե կղզիներում: Երկրաշարժի օջախը գտնվել է Մոլուքյան ծովում, 10 կմ խորության տակ:

Ցունամիի նախազգուշացում չի արվել: