Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Հայաստանի հանրապետության հասցեին վիրավորական հայտարարություն է արել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչեին երկրի խորհրադարանում ելույթի ժամանակ Հայաստանը ահաբեկչական երկիր է անվանել։  Նա պնդել է նաեւ, որ Հայաստանը այլ երկրների ձեռքին  խամաճիկ է։ 

Դեւելթ Բահչելին  նշել է, թե նույնիսկ Հայաստանի դեպքում էլ իրենք ցանկանում են, որ այնտեղ ժողովրդավարություն լինի եւ ռազմական հեղաշրջումից հեռու։