Հայաստանը պետք է երկարաձգի թուրքական ապրանքների էմբարգոն, քանի դեռ տեղական ապրանքները չեն կարողացել հաջողությամբ մրցակցել դրանց հետ: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Գրիգորյանի հարցին:
Քերոբյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ էմբարգոն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից՝ կես տարի ժամկետով: Նրա կարծիքով, արգելքը պետք է ընդլայնել գոնե եւս մեկ անգամ, իսկ ավելի լավ է՝ այնքան, որքան կպահանջվի, որպեսզի տեղական բիզնեսը կարգավորի սեփական արտադրությունը՝ մրցակցային գներով:
«Եթե մենք արդեն կիրառել ենք այդ էմբարգոն, ապա պետք է այն երկարաձգել այնքան, որ տեղական արտադրողները ուժ կուտակեն եւ դառնան մրցունակ: Մենք պետք է ժամանակ տանք մեր արտադրողներին դրա համար»,- պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը:




























