Reuters գործակալության ֆոտոթղթակիցը, ով իր ընտանիքի հետ հայտնվել է վայր ընկնող օդանավում, հիշել է իր մասնագիտական պարտքի մասին եւ սկսել է լուսանկարել կյանքին հրաժեշտ տվող ուղեւորներին: Ինդոնեզացի ֆոտոլրագրողի լուսանկարներում երեւում է մահվանից առաջ մարդկանց երեսին ուրվագծված սարսափն ու վախը:

Cathay Pacific ավիաընկերությանը պատկանող  Airbus A330 օդանավը մայիսի 16-ին Սինգապուրից ուղեւորվում էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա: 136 ուղեւորների մեջ է եղել նաեւ ինդոնեզացի ֆոտոլրագրողը, նրա կինն ու երեխաները, հաղորդում է NEWSru.com-ը:

Լրագրողը, սակայն մոռացել էր, որ իր ֆոտոխցիկով կարող է նաեւ տեսագրություններ անել: «20 տարիա աշխատելով որպես լուսանկարիչ, ես մտածում եմ որպես լուսանկարիչ»,- ասել է նա:

Բարեբախտաբար, օդանավի շարժիչի այրվելը մարդկային զոհերի չի հանգեցրել եւ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:

Օդաչուն ուղեւորներին հայտնել է, որ շարժիչի հրդեհը մարվել է եւ առաջարկել է բոլորին հերթով, առանց շտապելու դուրս գալ օդանավից: