ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ամերիկյան իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Մենենդեսի խոսքով՝ ԱՄՆ-ն կձգտի օգնել հայ ժողովրդին եւ «նպաստել ռազմագերիների ազատ արձակմանը»: «Դա միջազգային իրավունքի խախտում է, եւ մենք պետք է խոսենք այդ մասին, ինչը չի արել նախորդ վարչակազմը»,-հավելել է սենատորը:




























